ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առաջին պայթյունը՝ 16-րդ րոպեին

Առաջին պայթյունը՝ 16-րդ րոպեին
17.11.2015 | 11:03

Հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում իրականացված տեռորիստական ակտերի շրջանակում որպես թիրախ է ներգրավված եղել նաև «Ստադ դը Ֆրանսը», որտեղ այդ օրն ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումը: Առաջին որոտն արձանագրվել է խաղի 16-րդ րոպեին, սակայն այն մարզասերները չեն լսել: Այդ մասին իսկույն ևեթ զեկուցվել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ով ներկա է եղել հանդիպմանը: Այնուհետ հետևել է ևս երկու պայթյուն: Տեռորիստները ձգտել են ներխուժել մարզադաշտ, սակայն նրանց ձեռնարկը կանխվել է, այլապես անհնար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար:
Հայտնի է դարձել նաև, որ տեռորիստական ակտի մասին ընդմիջմանը տեղյակ է պահվել հավաքականների գլխավոր մարզիչներին, սակայն նրանք իրողությունը թաքուն են պահել ֆուտբոլիստներից: Խաղավարտից հետո ոստիկանությունը երկրպագուներին արգելափակված է պահել մարզադաշտում՝ տագնապելով անկանխատեսելի զարգացումներից, մինչև որ որոշակի հստակեցումներ են եղել: Նման որոշումը կայացվել է հանրապետության նախագահի ցուցումով, ով համոզված է եղել, որ տվյալ իրավիճակում «Ստադ դը Ֆրանսը» առավելագույն ապահով վայրն է հանդիսատեսի համար և, մարզադաշտից դուրս գալով, կարող էր դառնալ տեռորիստների թիրախ: Տեղեկացնենք, որ խաղն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ տանտերերի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ